211652_close_icon
views-count25502 դիտում article-date 22:15 17-04-2015

ԱԱԾ նախկին աշխատակիցը արդարացիորեն բարձրաձայնում է, որ հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը վարպետորեն փորձում է «քցել» իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային անվտանգության ծառայության պահեստի նախկին ծառայող,ԱԱԾ-ի փոխգնդապետ Երևանաբնակ 69-ամյա Ալֆրեդ Կզարթմյանը, այսօր՝ ապրիլի 17-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իր դժգոհություն էր հայտնում, որ հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ ցուցաբերում է անմարդկային վերաբերմունք: Նրա բողոք նամակը ներկայացնում ենք ստորև «Ապրում եմ Երևան քաղաքի Պուշկինի N 4 հասցեում, 10 տարի առաջ կառուցված 3 հարկանի տանը (207քմ), ինչպես նաև հանդիսանում եմ 700 քմ ավելի հողամասի 4 համասեփականատերերից մեկը (երեք մասնաբաժինները գնել է Սամվել Մայրապետյանը): Տարածքը 7-8 տարի «իրացնում է» կենտրոնի բնակիչներին հայտնի Ս. Մայրապետյանը և Պուշկինի փողոցում այս պահին մնացել ենք մի քանի բնակիչներ, որոնց փոխհատուցման չափը կիսով չափ պակաս է շուկայական արժեքից: Փորձաքննությունների 2011թ. Ազգային Բյուրոն միայն իմ շինությունը գնահատել է 300.000 ԱՄՆ դոլար, իսկ նույն Բյուրոն և Հայ Ռուսական անկախ դատական փորձաքննությունների կենտրոնը մեր տարածքի 1 քմ գնահատել է 1350 և 1500 ԱՄՆ դոլար: Այս տարի Ս. Մայրապետյանը ներկայացրեց նոր առաջարկ, որը կազմում է իմ սեփականության շուկայական արժեքի մոտ կեսը: Մասնավորապես՝ իմ ամբողջ սեփականության դիմաց նա առաջարկում է մոտ 250.000 ԱՄՆ դոլար: Իսկ գնահատման հաշվետվության մեջ ընդհանրապես նշված չէ իմ մասնաբաժին (180քմ) հողամասի և նրա շուկայական արժեքի մասին: Կան նաև այլ աղաղակող խախտումներ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը կներկայացնեմ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը: 2013թ. նոյեմբեր ամսին դիմել եմ պատկան մարմիններին, որպեսզի նրանք կանխեն Ս. Մայրապետյանի ապօրինությունները և ապահովեն, որպեսզի կարողանանք արդարացի փոխհատուցում ստանալ: ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Վ. Գրիգորյանի հետ պայմանավորվեցինք ընդհատել նրա կողմից իրականացվող ուսումնասիրությունները և սպասել նոր առաջարկությանը: Ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին, օրենսդիր և գործադիր մարմիններին և հուսով եմ որ նրանցից մեկը կզբաղվի իմ դիմումի ուսումնասիրությամբ և արդարացի լուծում կտան»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր