700 դիտում
18:40 28-01-2016
Բանակն ու պետությունը տարեկիցներ են. Հերմինե Նաղդալյան
Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին: Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության 25-ամյակը և շատ խորհրդանշական է, որ Հայոց բանակը ընդամենը մեկ տարով է ՛՛փոքր՛՛ պետությունից:
Պետությունն ու բանակը մեր դեպքում նույնանում են անկախության պատմություն գրելու դժվարին առաքելության մեջ, որ վկայում են ոչ միայն Եռաբլուրում իրենց վերջին հանգիստը գտած ազատամարտիկները, այլև սահմանին աներեր կանգնած հայ զինվորը, որ երեկ, այսօր ու վաղը մեր անվտանգության ու կայունության, տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքն է:
Շնորհավորում եմ Հայաստանի ազգային բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի, սպայակազմի ու յուրաքանչյուր զինվորի տոնը: Այսօր մեր բոլորի տոնն է, որովհետև Հայաստանը սահմանամերձ հայրենիք է ու մենք՝ սահմանին, թե թիկունքում, պարտավոր ենք պաշտպանել մեր ընդամենը քառորդ դարի պատմություն ունեցող պետությունը: Աստված հզորություն թող տա հայ զինվորի բազկին, խաղաղություն ու երջանկություն:
[b]ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
5054 դիտում
20:08 03-07-2014
«ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված և լարված». Հերմինե Նաղդալյան
1144 դիտում
18:00 25-10-2014
Հայաստանը նույնպես պետք է կարողանա մրցունակ դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության մեջ. Հերմինե Նաղդալյան
2058 դիտում
13:06 24-02-2015
Ընդդիմությունը կաղում է. Հերմինե Նաղդալյան
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են