1353 դիտում
21:28 27-01-2016
Մեղադրանք է առաջադրվել թիվ 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի,Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն քվեարկել է
նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Թ.Վարդանյանը։
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը՝ քննիչը որոշում է կայացրել՝ նշված անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երեք անձի
փոխարեն քվեարկություն կատարելու համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
16:23 14-01-2016
Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
1063 դիտում
18:16 19-02-2016
Մեղադրանք է առաջադրվել թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը