211652_close_icon
views-count5385 դիտում article-date 09:05 27-01-2016

Զինված խմբի զենքի գնման աղբյուրը հայտնի է. ի՞նչ կապ ունի Լոռու մարզը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպես կոչված «հանցավոր խմբի» կալանավորված անդամներից ազատ արձակվածների թիվը երեկ հասավ վեցի: Ինչպես և կանխատեսել էինք՝ երեկ ազատ արձակվեց Ավետիս Բարեյանը: Սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր մարդիկ ևս ազատ կարձակվեն: Բայց մինչ օրս Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները և դրանց մատակարարներին պարզել: Նրանք կալանավորվածների թվում են: Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր