Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է քաղաքի հայկական դպրոցիների տնօրենների հետ
Հունվարի 25-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն ընդունեց Հալեպի հայկական դպրոցների տնօրեններին:
Ներկաներին ուղղված իր խոսքում Տիգրան Գևորգյանը շեշտեց, որ Սիրիայի հայ համայնքի խնդիրները մշտապես մնում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է և շարունակելու է աջակցել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին:
ՀՀ գլխավոր հյուպատոսը իր երախտագիտությունը հայտնեց հայկական դպրոցների ներկայացուցիչներին հայ մանուկներին ու պատանիներին հայեցի դաստիարակելու նվիրական ու ազգանվեր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում հյուպատոս Գևորգյանը տնօրեններին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորյա շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները:
Հանդես գալով պատասխան խոսքով՝ ներկաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ Նախագահին և հայրենի իշխանություններին մշտական ուշադրության և հոգատարության համար: