1377 դիտում
09:14 26-01-2016
Շինարարությունը 2015-ին աճել է 0.3%-ով. «168 ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «2015 թվականի հունվար-նոյեմբերին շինարարության ոլորտը, պաշտոնական տվյալներով, անկումային ցուցանիշ ուներ։ Ծավալը 352.6 մլրդ դրամ էր, ինչը 3.1%-ով ավելի պակաս էր 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակված տվյալներով՝ շինարարությունը 2015 տարեկան կտրվածքով 0.3% աճ է գրանցել։
Հունվար-դեկտեմբերին շինարարության ծավալը կազմել է 457.2 մլրդ դրամ, այսինքն՝ 1 ամսում՝ միայն դեկտեմբերի ընթացքում, ՀՀ-ում կատարվել է ավելի քան 104 մլրդ դրամի շինարարություն (նախորդ 11 ամիսների կտրվածքով ամսական միջին ծավալը 32 մլրդ է)։ Իհարկե, դեկտեմբերին շինարարության այդպիսի բում գրանցվել չէր կարող։ Շինարարության աճը գրանցվել է տեխնիկական մանրուքի շնորհիվ։ ԱՎԾ-ն շինարարության ցուցանիշի հետ կապված պարզաբանում է ներկայացրել, որտեղ նշվում է. «Ցուցանիշների ճշգրտումները պայմանավորված են որոշ խոշոր շինարարական ծրագրերի (առողջապահական, մարզամշակութային և այլն) վերաբերյալ ռեսպոնդենտների կողմից կատարված տարեկան վերջնահաշվարկներով»։ Հենց այս ճշգրտման շնորհիվ է շինարարության ցուցանիշը անկումայինից վերածվել աճի, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ դրա շնորհիվ 0.2 տոկոսային կետով բարելավվել է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3128 դիտում
09:44 01-03-2014
Հունվարի ընթացքում ՀՀ պետական պարտքը աճել է 2.2 միլիոն դոլարով․ 168 ժամ
2506 դիտում
09:45 14-04-2015
Հայաստանի տեղը իմանալ ցանկացողների թիվը 1 շաբաթվա ընթացքում 7.5 անգամ աճել է. «168 ժամ»
2236 դիտում
08:34 28-01-2016
Ավանդներն աճել են, վարկերը՝ ոչ. «168 Ժամ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան