2284 դիտում
08:34 28-01-2016
Ավանդներն աճել են, վարկերը՝ ոչ. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ առևտրային բանկերի 2015թ. 4-րդ եռամսյակի հաշվետվությունների համաձայն՝ ՀՀ առևտրային բանկերում հաճախորդների հաշիվների և ավանդների մեծությունը 2015-ի տարեվերջին կազմել է 1 տրիլիոն 910.8 մլրդ դրամ՝ տարեսկզբի 1 տրիլիոն 695.7 մլրդի դիմաց։ Այսինքն՝ ավանդները տարվա ընթացքում աճել են 215 մլրդ դրամով կամ 12.7%-ով։
Նույն աղբյուրների համաձայն՝ բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի մեծությունը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 164.7 մլրդ դրամ։ Տարվա սկզբին այդ ցուցանիշը 2 տրիլիոն 145.8 մլրդ դրամ էր։ Այսինքն՝ առևտրային բանկերի վարկային պորտֆելը 2015 թվականի ընթացքում աճել է 18.9 մլրդ դրամով կամ 0.9%-ով։ Սա նշանակում է, որ հաճախորդները բանկերի նկատմամբ ավելի շռայլ են գտնվել, քան բանկերը՝ հաճախորդների։ Իսկ եթե կուզեք՝ հաճախորդները բանկային համակարգին ավելի շատ են վստահել՝ իրենց գումարները այնտեղ ավելացնելով, քան հակառակը։
Ու հաշվի առնելով 2014 թվականի դեկտեմբերյան շոկը՝ բանկային համակարգը պետք է ոսկե մեդալ շնորհի իր հաճախորդներին՝ այս աստիճանի վստահության համար»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4691 դիտում
10:25 11-06-2016
Ժամկետանց վարկերը շարունակում են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի. «168 ժամ»
1104 դիտում
10:58 07-04-2015
ԿԲ տվյալների համաձայն` մեկ տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են. «168 ժամ»
3854 դիտում
14:22 09-04-2020
Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան հանդարտ վիճակում է. նույնիսկ ավանդներն աճում են. վարչապետ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2170 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան