2506 դիտում
09:45 14-04-2015
Հայաստանի տեղը իմանալ ցանկացողների թիվը 1 շաբաթվա ընթացքում 7.5 անգամ աճել է. «168 ժամ»
«Google Trends-ի տվյալներով` վերջին 1 շաբաթվա ընթացքում «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել է 60%-ով: Ավելի ուշագրավ է այն, որ «Where Is Armenia» արտահայտության փնտրումն աճել է 7.5 անգամ (650%-ով): Այսինքն, մարդկանց թիվը, ովքեր ցանկացել են իմանալ, թե որտեղ է Հայաստանը, 1 շաբաթվա ընթացքում շեշտակի աճ է ունեցել: Սա հենց այն է, ինչի մասին խոսում էինք. Քարդաշյանների այցելությունը Հայաստան մեծացրել է օտարերկրացիների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ: Նշենք նաև, որ «Kardashian Armenia» արտահայտության փնտրման հաճախականությունն աճել է 18.5 անգամ, «Kardashian in Armenia», «Kim in Armenia» փնտրումները՝ ավելի շատ:
«Քիմի էֆեկտը» բավականին լավ երևում է նաև Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրությունից: Այսպես՝ Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջը վերջին 1 ամսվա ընթացքում դիտվել է օրական միջինը 5000 անգամ: Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին և նույն օրը Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջի դիտումների քանակը հասավ 8208-ի: Ապրիլի 9-ին թիվը հասավ 14 հազարի, 10-ին՝ 15600-ի: Ապրիլի 11-ին ցուցանիշն ընկավ 9100-ի: Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց շնորհիվ, Wlkipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35 000 լրացուցիչ այցելու: Այսինքն՝ այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլև կոնկրետ հետաքրքրվել՝ փորձելով ինքնուրույն տեղեկություններ քաղել մեր երկրի մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11067 դիտում
22:36 05-05-2017
Հայաստանում շենգեն վիզա ստանալ ցանկացողների թիվը աճել է
1157 դիտում
16:12 03-05-2022
Նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը
1615 դիտում
20:17 25-03-2016
«Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է. ՀՀ սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»