Երկրաշարժ` Իսպանիայում. կան տասնյակ տուժածներ
Առնվազն 26 մարդ է տուժել Իսպանիայի և Մարոկկոյի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալբորան ծովում` 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 բալ:
Մարոկկոյում 12-ամյա դեռահաս է մահացել, ում մոտ ստորգետնյա ցնցումների պահին սրտի աշխատանքի հետ խնդիրներ են առաջացել: Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Բնակիչների մեծ մասը չի համարձակվում նորից վերադառնալ տները:
Նշենք, որ օրեր առաջ նոււյնպես երկրաշարժ էր գրանցվել, սակայն ավելի թույլ` 4,9 բալ ուժգնությամբ: