Իրանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան տասնյակ տուժածներ
5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 08.08-ին, Յասուջ քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք ընկած շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժել է 30 մարդ։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։