ԱՄՆ-ում տորնադոյից մահացածների թիվը հասել է 14-ի. կան տասնյակ տուժածներ
Ամերիկյան Միսսիսիպի, Թեննեսսի և Արքանզաս նահանգներին նախօրեին վրա հասած փոթորիկների ու տորնադոյի հետևանքով մահացածների թիվը հասել է 14-ի, կան նաև մի քանի տասնյակ վիրավորներ, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Մահացածներից 7-ը Միսսիսիպից են, այդ թվում՝ մի 7-ամյա երեխա, 6-ը՝ Թեննեսսիից, 1-ը՝ Արքանզասից: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է գնահատվում:
Վերջին օրերին նշված նահանգները և հատկապես Միսսիսսիպի նահանգտ, գտնվել են 14 հզոր քամիների ու փոթորկների ազդեցության տակ: