211652_close_icon

Volkswagen-ը պատրաստվում է ներկայացնել նոր սերնդի Golf-ը

views-count2731 դիտում article-date 19:50 25-01-2016
Volkswagen ավտոընկերությունը պատրաստվում է թողարկել նոր սերնդի հեչբեք Golf-ը, որի պրեմիերան կկայանա Ժնևի ավտոսրահում` գարնանը: Նոր Volkswagen Golf-ը նոր արտաքին դիզայն է ձեռք բերել, ինչպես նաև ամբողջովին նոր լուսադիոդային օպտիկա: Ավտոմեքենայի սրահը կհամալրվի նոր թվային վահանակով, ինչպիսին է այն նոր սերնդի Passat-ում: Ըստ տեղեկությունների` ավտոարտադրողը սովորական տարբերակներից բացի կթողարկի նաև հզոր տարբերակը` Volkswagen Golf R420, որը 420 ձիաուժ կապահովի: Նշենք, որ Volkswagen Golf-ը վերջին 7 տարիների ընթացքում Եվրոպայում ամենահաճախ գնվող մոդելն է համարվում:

Նմանատիպ նյութեր