«Լիվերպուլը» հրաժարվել է Կոուտինյոյին 100 մլն եվրոյով վաճառել «Բարսելոնային»
«Լիվերպուլը» հրաժարվել է կիսապաշտպան Ֆելիպե Կոոուտինյոյին վաճառել «Բարսելոնային»: Անգլիական ակումբը մերժել է կատալոնացիները առաջարկը՝ 100 մլն եվրոյի չափով:
«Լիվերպուլը» երկրորդ անգամ է մերժում Կոուտինյոյի տրանսֆերի հարցով՝ «Բարսելոնայի» առաջարկը. առաջին անգամ մերսիսայդցիները հրաժարվել էին 80 մլն եվրոյի դիմաց բաց թողնել բրազիլացի ֆուտբոլիստին:
«Բարսելոնան» այս ուղղությամբ նոր փորձ կանի: Եթե Նեյմարը հեռանա ՊՍԺ, կատալոնական ակումբը կարող է ավելացնել իր առաջարկը: