211652_close_icon
views-count3778 դիտում article-date 19:45 24-01-2016

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Հունվարի 24-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շենավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Audi A6» մակնիշի 34 OD 373 ավտոմեքենան Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ումդուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 24-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87–րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Toyota RAV4» մակնիշի 34 TN 089 պ/հ ավտոմեքենան: *** Հունվարի 24-ին, ժամը 10.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի պատկերասրահի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մելիք Ադամյան փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները «Porsche Cayenne» մակնիշի 50 Ս T101 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր