211652_close_icon
views-count2275 դիտում article-date 23:02 06-02-2015

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Փետրվարի 6-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ախթամար» հուշարձանի մոտակայքում «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Ախթամար» հյուրանոցային համալիրի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 3105» մակնիշի 04 SS 949 պ/հ (վարորդ Մ. Ս., ծնվ. 1968թ.) ավտոմեքենան (1 ուղևոր): *** Փետրվարի 6-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (8 ուղևոր):

Նմանատիպ նյութեր