211652_close_icon
views-count1142 դիտում article-date 23:00 02-02-2015

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Փետրվարի 2-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վահանավանք եկեղեցու մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Նիսան» մակնիշի 05 MM 022 պ/հ (վարորդ` Գ. Հ., ծնվ. 1990 թ.) ավտոմեքենան (4 ուղևոր): *** Փետրվարի 2-ին, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ամբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Տառերի պուրակից» դեպի Բյուրական գյուղ տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ից դուրս են բերել «Նիսան» մակնիշի 31 FM 001 պ/հ (վարորդ Հ. Գ., ծնվ. 1968թ.) ավտոմեքենան (3 ուղևոր):

Նմանատիպ նյութեր