Վիկտոր Վալդեսը տեղափոխվում է «Ստանդարտ»
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան կշարունակի Բելգիայի առաջնությունում: 34-ամյա իսպանացին «Ստանդարտ» կտեղափոխվի վարձակալությամբ:
«Ստանդարտն» արդեն հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Տրանսֆերը կրականացվի Վալդեսի բուժզննում անցնելուց հետո:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հեռացրել է Վալդեսին թիմի հետ աշխատանքից և արգելել, որ նա տեղափոխվի անգլիական պրեմիեր-լիգայի որևէ այլ ակումբ:
Ավելի վաղ Վալդեսը, որի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է ամռանը, մերժել էր թուրքական և մեքսիկական ակումբների առաջարկը:


