Վիկտոր Վալդեսը այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնա»-ի կազմում. տեսանյութ
«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Սելտա»-ի հետ կայացած խաղի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել և փոխարինվել է: Իսպանիայի հավաքականի դարպասապահը վնասել է ծունկը և խաղադաշտը լքել է պատգարակի օգնությամբ:
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով` Վալդեսը այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «Բարսելոնա»-ի կազմում, քանի որ նրա ապաքինում երկար կտևի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Վալդեսը հեռանալու է կատալոնական ակումբից: