3145 դիտում
21:25 22-01-2016
Ազատության հրապարակում հրավիրված հանդիպումից հետո «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները շարժվեցին ոստիկանություն, որից հետո էլ` ՀՀ գլխավոր դատախազություն
Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամերը այսօր հանդիպում էին հրավիրել քաղաքացիների հետ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղկակիցը, Ազատության հրապարկում էին Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Ժառանգականներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ այլք:
Նրանք հանդիպումը սկսեցին իշխանություններից պահանջելով հանդիպում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի հետ:
Հիշեցենք, որ նա Ամանորի գիշերը ձերբակալվել էր: Ավելի ուշ նրան կալանավորել են:
Ավելի ուշ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները նույն պահանջով շարժվեցին Ոստիկանության շենք, որտեղ նրանց լսեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել եւ եթե նախաքննությունը պարզի, որ մեղավորը, ոչ թե Գեւորգ Սաֆարյանն է, այլ ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը, ապա չի բացառվում, որ ոստիկանության կապիտանի լիազորությունները դադարեցվեն:
Նշենք, որ ակտիվիստների պնդմամբ, ոչ թե Գեւորգ Սաֆարյանն է բռնության ենթարկել ոստիկանության կապիտանին, այլ վերջինս` ակտիվիստին: Ոստիկանությունից ակտիվիստները նույն պահանջով երթով շարժվեցին գլխավոր դատախազություն:
Նմանատիպ նյութեր
18283 դիտում
21:32 06-12-2015
Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին ԿԸՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին