3246 դիտում
20:55 14-07-2015
«Չենք սթափվել». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կենտրոնական փողոցներում նստելով եւ ոստիկանների նկարներով պաստառներով շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն
Հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ովքեր սկսեցին իրենց պայքարը էլեկտրաէներգայի թանկացման դեմ, այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտից երթով շարժվեցին Գլխավոր դատախազության շենք, բացականչելով ` միացեք, պատժել, սթափվեք:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք մինչեւ այդ մի քանի րոպեով նստեցին Մաշտոց–Ամիրյան խաչմերուկում եւ Հանարպետության հրապարակում:
Պաստառների վրա փակցված են բարձրաստիճան եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարները: «Ինձ էլ չխփես», «Չենք սթափվել» գրությամբ պաստառներ էլ կան:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Գլխավոր դատախազությունում իրենց պահանջներով նամակ հանձնեցին եւ օրվա ընթացքում սպասում են պատասխանին:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
10:55 16-07-2015
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակը ուղարկվել է ՀՔԾ. ՀՀ գլխավոր դատախազություն
Այս բաժնից
505 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
928 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
823 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը