211652_close_icon
views-count2607 դիտում article-date 21:06 22-01-2016

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահը ծաղրել է անգլիացիներին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն իր կարծիքն է հայտնել անգլիական ֆուտբոլի մասին: «Բացարձակապես վախ չունեմ անգլիացիների հանդեպ: Մենք պետք է մեր հաղթող հատկանիշներն առաջին պլան մղենք: Բունդեսլիգային պետք չէ թաքցնել, որ նա չի զիջում Անգլիայի առաջնությանը: Մենք ունենք հրաշալի մարզադաշտեր` զգացմունքային երկրպագուներով, որտեղ հաճախելիությունն ավելի բարձր է, հիանալի ֆուտբոլիստներ, երիտասարդների պատրաստման լավ համակարգ: Մենք աշխարհի չեմպիոններն ենք, մինչդեռ ամռանը անգլիացիների մոտ կարող է մեծ տոն լինել. նրանք արդեն 50 տարի առանց տիտղոսների են», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր