211652_close_icon

«Ռեալը» Ռոնալդուին արգելել է Մարոկկո մեկնել

views-count3573 դիտում article-date 18:05 22-01-2016
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հաճախակի այցելությունները Մարոկկո անհագստացրել են թիմի ղեկավարությանն ու մարզչական շտաբին, հայտնում է El Español-ը: Այդ առթիվ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է պորտուգալացու հետ և պահանջել, որ վերջինս հրաժարվի այդ ուղևորություններից: Ավելին, Պերեսը ընդգծել է, որ միայն այդ դեպքում Ռոնալդուն կշարունակի խաղալ «արքայական» ակումբի մարզաշապիկով: Բացի այդ, Պերեսը մտադիր է օգտագործել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդ ի հետ ունեցած սերտ կապերը, որպեսզի տեղյակ լինի, թե արդյոք Ռոնալդուն այդ երկրում եղել է: Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Ռոնալդուն Մարոկկո է մեկնում իր ընկեր` քիք-բռնցքամարտիկ Բադր Հարիի հետ հանդիպելու համար: Ըստ տարատեսակ շշուկների, նրանք բավական մտերիմ հարաբերություններ ունեն:

Նմանատիպ նյութեր