24113 դիտում
13:32 17-09-2015
Ֆրանսիայի քաղաքացուհուն առանձնակի դաժանությամբ սպանած, իսկ հետո Մարոկկո փախած 48-ամյա մարդասպանի գործը Էջմիածնի քննչական բաժնից ուղարկվել է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից առանձնակի դաժանությամբ սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությունը հաստատելու նպատակով ուղարկվել է մարզի դատախազություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և այն արդեն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատաքննությունը տեղի է ունենալու Վաղարշապատ քաղաքում գտնվող դատարանում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/16/49783/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այս տարվա ապրիլի 16-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել էին Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն:
Ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում նշված տուն էին բերել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով կասկածվում էր 2011 դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյին սպանելու և դին նշված տան հողամասում թաղելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով՝ Մարոկոյի թագավորությունից: Ողջ գիշեր ոստիկաններն ու քննիչները ընթերակաների ներկայությամբ Գ. Խաչատրյանի մատնանշած վայրում փորման աշխատանքներ էին կատարել, որտեղ հայտնաբերվել էին մարմնի ոսկրային մնացորդներ:
Որպեսզի դին չվնասվեր, գիշերը ժամը 3-ի սահմաններում փորման աշխատանքները դադարեցվել էին, որպեսզի առավոտյան հրավիրեին հատուկ մասնագետների և նշված վայրից զգուշությամբ դուրս բերեին դին: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Մ. Հարլեյին սպանելու մտադրությամբ Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով նրա հետ ժամանել էր Հայաստան և սպանելուց հետո հափշտակել նրա բանկային քարտերն ու 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկո և բնակություն հաստատել Մարակեշ քաղաքում գտնվող Մ. Հարլեյի առանձնատանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+