Ռուսաստանը կարգելի ԵՄ մի շարք երկրներից տավարի ու թռչնի մսի, ինչպես նաև ձվի ներկրումը
Առաջիկա 2 շաբաթների ընթացքում «Россельхознадзор»-ը պատրաստվում է արգելանք դնել Եվրամիության մի շարք երկրներից, տավարի, թռչնի մսի և ձվի ներկրման վրա։
Ինչպես հայտնում է Tass-ը, եվրոպական մի քանի երկրներում թռչնագրիպի դեպքերը գնալով շատանում են։
«Մենք դեռևս հստակ օր չենք որոշել, սակայն դիտարկում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում որոշումը կիրառելու հարցը։ Դրանք, առաջին հերթին, այն երկրներն են, որտեղ արձանագրվել է ախտածին թռչնագրիպի բարձր բռնկում»,-հայտնել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Մելանոն։