18211 դիտում
11:57 22-01-2016
Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կայանված Opel-ին. վարորդները սպասում են ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում 45-ամյա Սուրեն Հրաչիկյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 RV 991 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել է 29-ամյա Արթուր Անտոնյանին պատկանող Opel Vectra մակնիշի 61 AA 061 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը կայանված է եղել թույլատրելի հատվածում և այդ ժամանակ Ford Transit-ը բախվել է նրան: Ford-ի վարորդն ասում էր, թե վթարի պատճառը եղել է մեկ այլ մեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն այդ տեղեկությունը Ճանապարհային ոստիկանությունը ճշտում է:
Արդեն 1 ժամ է՝ վարորդները սպասում են ԱՊՊԱ գործակալներին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+