20608 դիտում
10:54 22-01-2016
Պարզվել է «Բելաջիո» ռեստորանի դիմաց «շումախերական» ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը. Mercedes-ը բախվել էր կամրջին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 17-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել վարորդը՝ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի 43 տան բնակիչ, 29-ամյա Մհեր Հովսեփյանը և նրա ուղևորուհին՝ 25-ամյա Անի Եփրեմյանը:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավոր աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում և միացված է արհեստական շնչառության սարքին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/17/74832/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին խոշոր ավտովթար տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում` Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Հովսեփյանը Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած «Mercedes» մակնիշի 34 TR 308 համարանիշի ավտոմքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե սալիկին, այնուհետև բախվել կարմջի բետոնե սյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին` հրշեջ փրկարարները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+