211652_close_icon
views-count135231 դիտում article-date 12:42 06-12-2020

Պարզվել է Երևանում «Բելաջիո» ռեստորանի դիմաց՝ կամրջի վրա տեղի ունեցած խոշոր, շղթայական ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Սարալանջի ճանապարհին՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կամրջի վրա տեղի ունեցած շղթայական ու ողբերգական ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Սիմոնյանը, ВАЗ 2106-ը վարել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 32-ամյա Էդգար Փանոսյանը, Mercedes-ը վարել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Պետրոսյանը, Nissan-ը վարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ժորա Կարապետյանը, իսկ BYD-ը վարել է Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ազատյանը: Վթարի հետևանքով վարորդներից Է. Փանոսյանն ու նրա ուղևոր, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գագիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Գ. Սարգսյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննոււթյան բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/05/1172690/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Սարալանջի ճանապարհի կամրջի վրա բախվել էին Nissan Tiida, BYD, Mercedes, Toyota Camry և Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 հատուկ ջոկատի փրկարարները, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ։ Այս պահին նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ՝ Ճանապարհային ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանումներ տեղի չունենան։ Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցել էր, և ճանապարհային ոստիկաները վարորդներին թույլատրում են երթևեկել 1 ուղղությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր