211652_close_icon
views-count35784 դիտում article-date 00:19 17-01-2016

Խոշոր ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը «Mercedes»-ով «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է կամրջի բետոնե սյանն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում` Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Հովսեփյանը Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած «Mercedes» մակնիշի 34 TR 308 համարանիշի ավտոմքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե սալիկին, այնուհետև բախվել կարմջի բետոնե սյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին` հրշեջ փրկարարներըր: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր