ԱՄՆ-ում F-16 կործանիչ է վթարվել
ԱՄՆ Արիզոնա նահանգում F-16 կործանիչ է վթարվել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
Նշվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը վթարվել է Արիզոնայում, երբ թռիչք է կատարել նահանգում տեղակայված «Luke» ռազմաբազայից:
Այս պահի դրությամբ օդաչուի մասին դեռ տեղեկություններ չկան: