211652_close_icon
views-count2482 դիտում article-date 15:01 21-01-2016

Թուրքիայի պատգամավորը ողջունել է Օզբիլիզի տեղափոխությունը «Բեշիքթաշ». Արմենպրես

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ողջունել է Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզի տեղափոխությունը թուրքական «Բեշիքթաշ»: Այս մասին Դողանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, հայտնում է [url=http://armenpress.am/arm/]Արմենպրեսը:[/url] «Հայ ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզի` «Բեշիքթաշ» տեղափոխվելու լուրն ինձ շատ ուրախացրեց: Կասկածից վեր է այն, որ սպորտը և սպորտային մրցումները կարևոր դեր են կատարում հասարակությունների` միմյանց ավելի լավ ճանաչելու, եղբայրական կապերն ամրացնելու ուղղությամբ: Արազ Օզբիլիզի` այսուհետ Թուրքիայում խաղալու փաստը կարևոր եմ թուրքական և հայկական հասարակությունների միջև եղբայրական կապերի ամրապնդման տեսանկյունից», ասել է Դողանը` հաջողություն մաղթելով «Բեշիքթաշին» ու Օզբիլիզին. «Սիրելի Արազ, բարի գալուստ քո տուն, քո ծնված հող»: Մանրամասները` [url=http://armenpress.am/arm/news/832846/turqiayi-mejlisi-hay-patgamavory-oxjunel-e-aras-ozbilisi.html]սկզբնաղբյուրում:[/url] Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների, Օզբիլիզի «Բեշիքթաշի» հետ 4,5 տարվա պայմանագիր կկնքի: Օզբիլիզը այսօր կժամանի Ստամբուլ` «Բեշիքթաշի» հետ բանակցություններ վարելու և պայմանագիր կնքելու համար:

Նմանատիպ նյութեր