16714 դիտում
09:25 21-01-2016
Ձնաբքից պաշտպանվելու համար մարզերում վրանային ժամանակավոր հենակետերի տեղադրման արդյունքում 575 քաղաքացի առաջին օգնությունն է ստացել՝ շնորհիվ փրկարարների, բժիշկների և ճանշինականների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով տարեսկզբին հանրապետությունում գրանցված առատ տեղումների, իսկ որոշ մարզերում՝ ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով՝ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծվել են ժամանակավոր հենակետեր՝ ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Եթե անհրաժեշտություն լինի, շարժական հեմնակետերը կարող են ծավալվել մյուս մարզերում ևս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղադրվել են Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի սկզբնամասում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին, իսկ Գեղարքունիքի մարզում՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր վրանները ջեռուցվող են և ջրակայուն, ինչպես նաև հագեցած են տուժածներին, մասնավորապես, ցրտահարության ախտանիշով հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Եթե դրսում ջերմաստիճանը զրոյական է, ապա վրանի ներսում՝ մինչև 50 °C: Նրանց ապահովում են նաև տաք սննդով:
Նախարարի հրամանով հենակետերում բոլոր քաղաքացիներին սպասարկում են հատուկ բուժպատրաստում անցած մասնագետները, իսկ եթե անհրաժեշտություն է լինում, նրանց միանում են ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության համատեղ ծրագրի շրջանակներում վերապատրաստված Հայաստանի 6 մարզերի 540 բուժաշխատողներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հունվարի 15-ից տեղադրված ժամանակավոր հենակետեր են դիմել և փրկարարների կողմից տեղափոխվել նշված վայր 575 քաղաքացի, որոնք տեղում ստացել են անհրաժեշտ և համապատասխան օգնություն: Փրկարարներին նշված տեղերում օգնել են նաև տեղի բժիշկները և ճանշինականները:
Երեկ՝ հունվարի 20-ին, Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղակայված վրանային ժամանակավոր հենակետ էր այցելել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ճանապարհները մաքրելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարել նաև Ապարանի և Արագածի ճանշինները՝ իրենց ղեկավարների գլխավորությամբ, ովքեր պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում, եթե կլինեն հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն հիվանդանոցներ, տրամադրել ծանր տեխնիկա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրանային ավանների մոտ 24-ժամյա ծառայություն են կատարում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ, 4-րդ, 6-րդ վաշտերի աշխատակիցները՝ վաշտերի հրամանատարներ Գագիկ Վարդանյանի, Սերգեյ Հակոբյանի և Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ, քանի որ, երբ անհրաժեշտություն է լինում հիվանդին տեղափոխել մոտակա հիվանդանոց, ՃՈ աշխատակիցներն ուղեկցում են նրանց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)