ՌԴ արտարժույթի շուկայում ռուբլու անկման բացարձակ ռեկորդ է գրանցվել
ՌԴ արտարժույթի շուկայում կրկին ռուբլու ռեկորդային անկում է գրանցվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Մոսկովյան բորսայի աճուրդների տվյալներով` 1998-ի ճգնաժամից հետո առաջին անգամ դոլարը նոր բացարձակ ռեկորդ է սահմանել:
Աղբյուրի պնդմամբ` դոլարի փոխարժեքը բարձրացել է 3,49 ռուբլով` հասնելով 82,03 ռուբլու:
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 3,74 ռուբլով` հասնելով 89,459 ռուբլու: