1011 դիտում
17:23 20-01-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի հետ:
ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլաոս Վուտսիսին՝ Հունաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-հունական բազմադարյա ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ: Երկուստեք կարեւորվել են փոխայցելությունները եւ գործնական սերտ շփումները:
«Նախորդ դարասկզբին հայերը եւ հույները որպես քրիստոնյաներ ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում: Մենք բարձր ենք գնահատում Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, իսկ հետագայում՝ ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագծի ընդունումը, որով քրեականացվեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հարկ է նշել, որ դեռեւս Օսմանյան Թուրքիայում Հայկական հարցը հայերի հետ առաջինն արծարծել են Օսմանյան խորհրդարանի հույն անդամները: Հայերը եւ հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Նիկոլաոս Վուտսիսը գոհունակություն է հայտնել, որ անցյալ տարվա մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել բանակցային ձեւաչափի փոփոխության փորձերը:
Հունաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին նշել է, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Նմանատիպ նյութեր
804 դիտում
21:26 18-05-2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակին
1064 դիտում
13:55 13-01-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ
972 դիտում
16:22 05-11-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահին
Այս բաժնից
571 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
922 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել