2777 դիտում
15:57 20-01-2016
ԼՂՀ-ի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թվի նվազում է գրանցվել
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Չնայած իրավիճակի կայունությանը, այնուամենայիվ առողջապահության նախարարությունն շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվում են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:
Այսպես` 2016թ. հունվարի 20-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 108 հիվանդ, այդ թվում 45-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 63 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:
Նմանատիպ նյութեր
3146 դիտում
16:19 27-01-2016
Արցախի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թվի աճ է գրանցվել
1583 դիտում
21:36 08-02-2016
Տուլայում խոզի գրիպով հիվանդների թիվը մոտենում է 600-ին
2509 դիտում
20:29 19-01-2016
Գրիպով դիմելիությունը նվազում է, երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան. ՀՀ Ան . տեսանյութ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում