ՌԴ Տուլայի մարզում մեկ շաբաթվա ընթացքում խոզի գրիպով հիվանդների թիվը 304-ից հասել է 517-ի:
Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն:
Նշվում է, որ մարզում գրիպով հիվանդ 629 մարդ կա, որոնցից 517-ը՝ H1N1-ի դեպքեր:
Հիշեցնենք, որ մարզում գրիպի համաճարակի հետ կապված իրավիճակի սրացման ֆոնին դպրոցների ձմեռային արձակուրդները հետաձգվել էին, սակայն, փետրվարի 8-ից վերսկսվել են: