3149 դիտում
16:19 27-01-2016
Արցախի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թվի աճ է գրանցվել
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում են ստանում 109 հիվանդ, այդ թվում 50-ը մինչև 18 տարեկան:
Հոսպիտալացված 46 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էականորեն չի ավելացել:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումները:
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
15:57 20-01-2016
ԼՂՀ-ի բուժհաստատություններում գրիպով հիվանդների թվի նվազում է գրանցվել
1583 դիտում
21:36 08-02-2016
Տուլայում խոզի գրիպով հիվանդների թիվը մոտենում է 600-ին
1648 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում