36892 դիտում
10:40 20-01-2016
Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի տակ. ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները բախվում են իրար. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի տակ՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, սպայական ջոկի տեսուչները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, իսկ «Սանիթեք» ընկերությունը չի փորձել մատը մատին խփել և նշված հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, որտեղից խոստացան, որ «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները կարճ ժամամակում կժամանեն, սակայն 2 ժամից ավելի նրանք չժամանեցին, ինչը կրկին անգամ ստիպեց վարորդներին ամենավերջին խոսքերով «հիշել» «Սանիթեք»-ին:
Մերկասառուցի պատճառով մեքենաներից 2 դուրս են եկել երթևեկելի գոտուց. մեկը բախվել է ապառաժ քարին, իսկ մյուսն էլ՝ էլեկտրասյանը, և կարելի է հրաշք համարել, որ ավտոմեքենան չի հայտնվել Հրազդան գետում:
Երևանի ՃՈ աշխատակիցները տեղում վարորդներին կանգնեցնում և հորդորում են, որպեսզի մեքենաները կամաց վարեն, որպեսզի վթար տեղի չունենա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+