«Իսլամական պետություն»-ը մտադիր է 2 անգամ կրճատել իր անդամների աշխատավարձը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է 2 անգամ կրճատել իր անդամների աշխատավարձը, փոխանցում է BBC-ն՝ վկայակոչելով տարբեր աղբյուրների:
Բրիտանիայում Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը փաստաթուղթ է հրապարակել, որը ենթադրաբար վերաբերում է ԻՊ-ի մտադրությանը: Նրանում ասված է, որ այդ քայլն անհրաժեշտ է, քանի որ խմբավորումը «բացառիկ հանգամանքներում» է հայտնվել և աշխատավարձի կրճատումը վերաբերելու է բոլորին:
Ըստ երևույթին, այս քայլը արդյունք է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի կողմից վերահսկվող նավթահորերի ռմբակոծությունների, նշում է կայքը: