ԱՄՆ-ն մտադիր է ազատագրել Աֆղանստանը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից 2017 թվականին
ԱՄՆ-ն մտադիր է ազատագրել Աֆղանստանը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ընթացող տարում: Այս մասին գրել է РИА Новости-ն:
«Մենք ունենք լավ հնարավորություն ոչնչացնելու նրանց 2017 թվականին և հստակ հասկացնել, որ երբ ողջ երկրի տարածքը կմաքրվի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից, Աֆղանստանը կդադարի լինել մի տեղ, որտեղ կարող են գալ և հարձակումներ կազմակերպել», - ասել է այդ երկրում ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թիվը հասնում էր 2,5 - 3 հազարի, իսկ այժմ նրանք ընդհամենը 800 են: