Բուենոս Այրեսի հայտնի լողափերը թունավոր օձերի պատճառով փակվել են
Զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող Բուենոս Այրեսի լողափերը փակվել են: Ինչպես հաղորդում է BBC-ն, պատճառը մեծ թվով թունավոր օձերի ներխուժումն է լողափ:
Ւշխանությունների խոսքով՝ նրանց հայտնաբերել են ջրաշուշանների տակ թաքնված: Մասնագետները նշում են, որ օձերին լողափեր են հասցրել վերջերս տեղի ունեցած երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հեղեղումները:
Հատկապես վտանգավոր են դարձել Կիլմեսի լողափերը: Իշխանությունները կոչ են անում ոչ միայն չլողալ նշված վայրում, այլ նաև վրաններ չխփել այնտեղ: