Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերում հայ մարզիկները հաջողություններ ունեն
Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակեց առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չմտավ:
Վատ չեն ընթանում գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովայի գործերը: Նա բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ:
Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին:
Տատամի ելավ նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը / 73 կգ / : Նա առաջին իսկ մենամարտում պարտվեց բելգիացի մրցակցին և դուրս մնաց պայքարից:
Հոկտեմբերի 11-ին ասպարեզ կելնի մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը / 77 կգ /: