211652_close_icon
views-count98776 դիտում article-date 13:00 17-01-2016

Արտակարգ իրավիճակ «Ֆլեշ» բենզալցակայանների պահեստում. 60-ից ավելի հրշեջ-փրկարարներ` 10 մարտական հաշվարկով, պայքարում են խոշոր հրդեհի դեմ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պողոտա 42 հասցեում գտնվող (Տեցի կռուգի մոտ) Ֆլեշ-ին պատկանող բազայում դեռևս անհայտ պայմաններում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել 60-ից ավելի հրշեջ-փրկարարներ` 10 մարտական հաշվարկով, ովքեր հսկայակայն աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու համար: Հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 կանչ: Դեպքի վայր է ժամանել փրկարար-ծառայության պետ Սերգեյ Ազարյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Հրշեջ-փրկարարների մի խումբ պայքարում է կրակի մարման դեմ, մի մեծ խումբ էլ հովացնում են մյուս բենզաբակերը , քանի որ կա լուրջ վտանգ, որ այն նույնպես հնարավոր է բռնկվի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել վատթարագույնից, հակառակ դեպքում` տեղի կունեներ պայթյուն, ինչը մեծ ավերածություններ ու վնաս կպատճառեր նաև բնակչությանը: Հրդեհի վայրում աշխատել են թիվ 3,2,8,1,5,7,15 հրշեջ-փրկարարական ջոկատները, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, Հարավկովկասյան երկաթուղուն պատականող հրշեջ-գնացքը: Տեղում են եղել նաև Երևանի շտապօգնության, 1-03 ծառայության, գազի ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար, որի մեջ եղել է 700 տոննա տարողությամբ պահեստավորված բենզին: Թե ինչն է եղել կրակի պատճառը, այս պահին ճշտվում է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր