4005 դիտում
20:03 16-01-2016
Մենք պնդելու ենք, որպեսզի դահլիճը փոխվի. Լուսինե Սահակյան.newsbook.am
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները, ովքեր օրեր առաջ որոշել էին բոյկոտել սկսված դատական նիստն, այսօր փոխել են իրենց որոշումը: Ավետիսյանների իրավահաջորդները հունվարի 18-ին կներկայանան դատարան, սակայն բողոքելու նպատակով:
Իրավահաջորդները պահանջելու են, որ ոճրագործ Վալերի Պերմյակովի գործը քննվի ոչ թե ռուսական ռազմաբազայում տեղակայված դատարանում, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
[color=#EF2929]
NewsBook[/color]-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, թե իրենք երկուշաբթի օրը ներկայացնելու են միջնորդություն, որպեսզի գործը քննվի Շիրակի մարզի դատարանում:
«Համենայն դեպս, այն դատական դահլիճը, որը կա, դա չի ապահովում այն պայմանները, որոնք հնարավորություն կտան այս դատավարությունն անցկացնել: Մենք պնդելու ենք, որպեսզի դահլիճը փոխվի»,- ասաց փաստաբանը:
` http://newsbook.am/?74419&l=am/
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
19:29 08-09-2014
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը. newsbook.am
1011 դիտում
19:39 09-11-2022
Այո´, համազգային կոնսոլիդացիայի շնորհիվ մենք կփոխենք պայմանները, որպեսզի փոխվի իրավիճակը․ Հովհաննես Խաչատրյան
Այս բաժնից
9525 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին