2113 դիտում
19:29 08-09-2014
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը. newsbook.am
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, գրում է [url=http://newsbook.am/?p=38463&l=am]newsbook.am[/url]-ը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում դժգոհեց, որ օրենքի վերաբերյալ հանրային քննարկում և առհասարակ խմբակցությունների հետ քննարկում տեղի չի ունեցել:
«Մենք այս կես ժամ ընդմիջման ընթացքում խոսեցինք այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք, իբր, մասնակցել են օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Բայց պետք է ասեմ, որ պարոն փոխնախարար, Ձեր ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Այս օրենքի նախագիծի վերաբերյալ հանրային, քաղաքական քննարկումներ խոստացել էիք իրականացնել, բայց չեք կատարել: Ես հայտարարում եմ, որ բոլոր այդ հասարակական կազմակերպությունները բացասական կարծիք ունեն այս օրենքի նախագծի վերաբերյալ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա, դիմելով Ազգային ժողովի ղեկավարությանն, ասաց. «Ձեր աշխատելաոճը վիրավորանք է Ազգային ժողովի նկատմամբ: 5 օրվա ընթացքում խորհրդարանին պարտադրում են քվեարկել 77-ից ավել օրենքի նախագիծ: Դուք սա համարո՞ւմ եք արդար: Ես համարում եմ, որ սա խորհրդարանի արժանապատվությանն է կպնում»,- վրդովված ասաց ՀԱԿ պատգամավորը:
Իսկ հարակից զեկուցող, Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, երբ սկսեց պատասխանել ընդդիմադիր պատգամավորների դիտարկումներին, վերջիններս լքեցին նիստերի դահլիճը:
Ըստ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, իրենց ընդդիմադիր գործընկերները չցանկացան լսել փոխնախարարի խոսքը:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://newsbook.am/?p=38463&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3385 դիտում
12:18 23-02-2015
ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտում են. նրանք լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
2980 դիտում
11:42 26-08-2021
«Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը. քվեարկությանը չեն մասնակցի. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են