2202 դիտում
16:05 16-01-2016
Ռաֆայել Կոռեա՝ ամենահայտնի քաղաքական առաջնորդներից մեկն աշխարհում
Կիտո-Էկվադորական «TELESUR» հեղինակավոր լրատվական ցանցն այսօր անդրադարձել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեայի կառավարման 9 տարիներին, [url=http://newsecuador.ec/one_news.php?id=471]փոխանցում [/url]է «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը:
Կայքը, մասնավորապես, ընդգծում է, որ միջազգային հանրությունը Ռ. Կոռեային հիմնականում ճանաչեց սոցիալական և տնտեսական ոլորտներում ունեցած առաջընթացի շնորհիվ: Էկվադորի նախագահին հաջողվեց երկրում գործազրկության մակարդակը էականորեն նվազեցնել. այսօր այդ ցուցանիշը նվազել է 4,3 %-ով, իսկ սոցիալական ապահովագրության մեջ այս պահին ներգրավված է 1 մլն-ից ավելի աշխատող, ինչը խոսում է այդ ոլորտի հանդեպ էկվադորցիների ցուցաբերած մեծ հետաքրքրության ու զանգվածային աջակցության մասին:
Ինչպես Էկվադորում, այնպես էլ նրանից դուրս, Կոռեան համարցում է ամենահաջողված առաջնորդներից մեկը: Ըստ Քաղաքական հաղորդակցության ասոցիացիայի տվյալների՝ նա աշխարհի ամենաընդունված նախագահների վարկանշային ցուցակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Ռաֆայել Կոռեային շնորհվել է դոկտորի 1 տասնյակից ավելի պատվավոր կոչում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Չիլիի, Պերուի, Դոմինիկյան Հանրապետության և մի քանի այլ երկրների առաջատար բուհերում:
Նրան հաջողվել է իր պաշտոնավարման 9 տարիների ընթացքում մեծապես բարելավել երկրի կրթական ու առողջապահական ոլորտները, ի շահ այն էկվադորցիները, ովքեր գումար չունեն իրենց առողջական խնդիրները հոգալու, կամ նրանց, ովքեր կրթություն ստանալու դիմաց վճարելու հնարավորություն չունեն: Հսկայածավալ բարեփոխումներ են իրականացվել նաև երկրի էներգետիկ, քաղաքական, տնտեսական ոլորտներում, ինչի շնորհիվ երկրի բնակչության կենսամակարդակը էապես բարելավվել է:
Որպես եզրափակում՝ կայքը նշում է, որ այսօր Էկվադորը կարող է օրինակ ծառայել ողջ Լատինական Ամերիկային:
Նմանատիպ նյութեր
4560 դիտում
21:53 05-06-2022
Այս երկու դրոշներից ո՞ր մեկն է ֆեդերացիան տվել ու ո՞ր մեկն է ձեռքով սարքած. Սմբատ Գոգյան
1100 դիտում
13:11 26-01-2014
Թաիլանդում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է ընդդիմության առաջնորդներից մեկը
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել