211652_close_icon
views-count83219 դիտում article-date 10:43 27-06-2016

Արարատի մարզում երիտասարդների «ավտոռալլին» ավարտվեց խոշոր վթար-հրդեհով. ավտոմեքենաներից մեկն ամբողջովին այրվել է, մեկն էլ հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչներ, 24-ամյա Ավետիս Հովհաննիսյանի վարած Lada Priora մակնիշի 35 AO 640 համարանիշի և 22-ամյա Խաչիկ Մարգարյանի վարած Lada 21015 մակնիշի 34 OQ 281 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Իսկ մյուս ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդները վաղ առավոտյան ավտոռալլի էին կազմակերպել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Նրանց վրա կային արյան հետքեր, սակայն օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադի՝ տեղում օգնություն ցուցաբերելուց հետո վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր