211652_close_icon
views-count35354 դիտում article-date 11:01 16-01-2016

Երևանում 30-ամյա վարորդը խմած վիճակում Toyota-ով բախվել է «Երազ»-ին. կա վիրավոր. հայր ու որդի նեղանում էին՝ ասելով. «Իրավունք չունե՞նք խմենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի 71 տան բնակիչ, 30-ամյա Սուրեն Աբրահամյանը իր վարած Toyota մակնիշի 32 ԼՏ 507 համարանիշի ավտոմեքենայով Ազատամարտիկների փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի մասում կայանված «Երազ» 782 մակնիշի 03 ԼՏ 872 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևան քաղաքի Կռիլով փողոցի 47 տան բնակիչ, 63-ամյա Աշոտ Վարպետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և քաղաքացիների ուժերով էլ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչԳագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում մի տղամարդ, տեսնելով, որ վթարը նկարահանվում է, սկսեց քթի տակ իրեն անհասկանալի և անհոդաբաշխ արտահայտություններ անել՝ ասելով. «Տղա ա, խմելա, իրավունք չունե՞ր տոն օրով խմեր: Ի՞նչ եք էկել, ուզում էդ ջահելից»: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա վարորդի հայրն է, իսկ վարորդը քննիչ Գ. Հարությունյանի որոշմամբ տեղափոխվեց բժշկական կենտրոն, որպեսզի պարզվի նրա սթափության աստիճանը: Բժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ խմած լինելով 0.68 %: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր