Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարամանատարներից մեկին, հաղորդում է Ria Novosti-ն:
Հաղորդվում է, որ սպանված պարագլուխը պատասխանատու էր մահապարտների պատրասըման համար:
«ՆԳՆ հետախուզական խումբը հայտնում է Աբու-Քամալ քաղաքի աշ-Շիֆա հիվանդանոցում ահաբեկիչ Մուհամմադ Աբդ Մանաֆ ար-Ռաուի մահվան մասին, ով վնասվածք էր ստացել հունվարի 7-ին խմբի իրականացած գործողության արդյունքում: Նա նաև ղեկավարում էր Բաղդադ և Էր-Ռամադի պայթուցիկներով ավտոմեքենաներ ուղարկելու գործով»,-նշված է նախարարության պաշտոնական կայքում:
Մուհամմադ Աբդ Մանաֆ ար-Ռաուն միջազգային հետախուզամն մեջ էր գտնվում: