Անգլիա. «Արսենալը» պարտվեց Լիվերպուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» «Գուդիսոն Պարկում» հյուրընկալվեց «Էվերթոնին» և պարտվեց 0:1 հաշվով:
Հաղթական գոլը 10-րդ րոպեին րոպեին խփեց «Էվերթոնի» ավագ Ֆիլ Ջագելկան:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս պարտությունից հետո «Արսենալը» 63 միավորով մնաց ԱՊԼ 4-րդ հորիզոնականում և զգալիորեն բարդացրեց վիճակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու պայքարում: Այժմ նրան կարող են շրջանցել «Տոտենհեմը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: