211652_close_icon
views-count2998 դիտում article-date 13:41 14-01-2016

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը

Գևորգ Չեպչյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 10-ին, Դոնի Ռոստով քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած կուրսը: 1948 թվականին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թվականից մինչ օրս աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1971 թվականին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի: Դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: Հանդես է եկել բազմաթիվ դերերով` հայ թատրոնի տարբեր բեմերում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում: ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 18:00-ին /հասցե՝ Տիգրան Մեծ պողոտա, շենք 12, բն.4/: Վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հունվարի 14-ին, ժամը 12:00-14:00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/: Վերադառնալ

Նմանատիպ նյութեր